Պորտուգալիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը վերջին մեկ օրում 331-ից հասել է 450-ի: Ներկայումս երկրում մահվան դեպքեր չեն գրանցվել:
Նախարարությունը նշել է, որ ավելի շատ վարակակիրներ են գրանցվել Պորտուգալիայի հյուսիսային շրջաններում և կենտրոնում, որտեղ երկրի մայրաքաղաքն է:
Ինչ վերաբերում է տարիքին, ապա Պորտուգալիայում ավելի հաճախ հիվանդանում են 30-59 տարեկան մարդիկ: