Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է բանակցություններ վարել բիզնես ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի յոթ հիմնական սննդամթերքի գները չբարձրանան, տնտեսական տատանումներն էլ ազդեցություն չունենան քաղաքացիների վրա, հայտնում է aliq.ge-ն:
Իր հերթին՝ գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է այն պարենային ապրանքները, որոնց գները չպետք է բարձրանան: Դրանք են՝ բրինձը, մակարոնեղենը, արևածաղկի ձեթը, շաքարը, ցորենը, ալյուրը, կաթի փոշին և կաթի փոշուց արտադրանքը: