ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.
-
Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:
-
Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:
-
Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:
-
Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:
-
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ հրահանգավորում, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
-
Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:
-
Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և, կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:
Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթերը: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: