Եթե որոշ խանութներում, հնարավոր է, ալկոգելի կամ զուգարանի թղթի սակավություն նկատվի, մսամթերքի շուկայում ամեն բան սովորականի նման է: Միաժամանակ ընդգծվում է, որ եթե նույնիսկ սպառողի կողմից պահանջարկի ավելացման հայտ ներկայացվի, շուկան ի վիճակի է համապատասխան առաջարկ ներկայացնել: Կարևոր է նաև այն, որ մի քանի անգամ խստացվել են առևտրի վարման պայմաններն ու հիգիենայի կանոնները: