Մասնագետները սկսել են COVID-19 կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին փորձարկումը: Այս մասին, ռուսական «Կոմերսանտի» փոխանցմամբ, ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը:
«Պատվաստանյութի առաջին փորձարկումը սկսվեց կորոնավիրուսի գենետիկական հաջորդականության հետազոտությունից ընդամենը 60 օր անց: Սա անհավատալի նվաճում է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ Ժնևում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
Ըստ նրա, ԱՀԿ-ն և գործընկերները ուսումնասիրություններ են կազմակերպում շատ երկրներում, և դրան միացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Արգենտինան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իրանը, Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեյցարիան և Թաիլանդը: Գեբրեեսուսը վստահ է, որ նման ուսումնասիրության միջոցով հնարավոր է բացահայտել բուժման ամենաարդյունավետ մեթոդը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 214 հազար մարդ, մահացել է ավելի քան 8 հազարը, առողջացել է 83 հազար հիվանդ: