Ճապոնական «Ֆավիպիրավիր» հակագրիպային դեղամիջոցը, որն արտադրվում է Fujifilm Toyama Chemical-ի կողմից, կլինիկական փորձարկումների արդյունքում արդյունավետ հակակորոնավիրուսային դեղամիջոց է ճանաչվել: Այս մասին գրում է natgeo.ru-ն:
Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության խոսնակ Չժան Սինմինը նշել է, որ կլինիկական հետազոտություններում ներգրավել են Ուհան և Շենչժեն քաղաքներում կորոնավիրուսով վարակված 340 հիվանդների:
«Դեղամիջոցն ունի անվտանգության բարձր աստիճան և ակնհայտորեն արդյունավետ է բուժման մեջ», - ասել է Չժանգ Սինմինը: