«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ֆեյսբուքի էջում անձնակազմի լուսանկարն է հրապարակել և գրել.
«Հերթական ծանր աշխատանքային օրվա ավարտը Հայաստանի ՄԻԱԿ բուժհաստատությունում`«Նորք» ԻԿՀ-ում, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժմամբ։
Հիվանդների վիճակը բավարար, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի:
Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի համար։
Շնորհակալություն ձեզ, հարգելի քաղաքացիներ, մեզ սատարելու և օգնության առաջարկների համար:
Պատրաստ ենք ծառայել և ծառայում ենք ձեզ համար»: