ՀՀ համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
«Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։