Մարտի 17-ի երեկոյան Չեռնոգորիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին երկու դեպքը: Դրանք արտերկրից վերջերս վերադարձած 1948 և 1973 թվականներին ծնված կանայք են:
Երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը հաստատել է սահմանափակող միջոցառումներ՝ կանխելու կորոնավիրուսի վարակի տարածումը: Չեռնոգորիայի տարածքում դադարեցվում է քաղաքացիների տեղափոխումը հասարակական տրանսպորտով, մասնավորապես, ներքին երկաթուղային երթուղիներով: Երկրում նախատեսված է նաև դադարեցնել վարսավիրանոցների և գեղեցկության սրահների աշխատանքը:
Չեռնոգորիան արգելել է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, բացառությամբ կացության իրավունք ունեցող անձանց: Նաև դադարեցվել է օդային երթևեկությունն այլ երկրների հետ: Ավելի վաղ, համաճարակի հետ կապված, Չեռնոգորիայի իշխանությունները երկու շաբաթով արգելել էին զանգվածային միջոցառումների անցկացումը: