Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է կորոնավիրուսի վիճակագրությունը և ռիսկի ցուցանիշները մարտի 18-ի դրությամբ: Ըստ զեկույցի՝ աճել է վարակվածության հաստատված դեպքերի թիվը:
Այսպես՝ աշխարհի 166 երկրում 198.543 վարակակիր կա: Վերջին վարակվածների թիվը հասել է 326-ի: 7988 մարդ մահացել է, մինչ օրս վարակից բուժվել է 82.779 մարդ, որոնցից 1100-ը՝ նոր ապաքինվածներ են: