Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ԵՄ երկրների ղեկավարների համընդհանուր որոշման մասին, ըստ որի՝ մարտի 17-ից Եվրամիության և Շենգենյան գոտու արտաքին սահմանները 30 օրով կփակվեն կորոնավիրուսի պատճառով:
Հիշեցնենք, որ այդ որոշման մասին նախորդ օրը հայտարարել էր Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ դարձյալ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր հնարավոր համարել ԵՄ արտաքին սահմանների փակումն օտարերկրացիների առջև՝ բացառությամբ հրատապ ճամփորդությունների: