ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20 թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում: