Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի վարակի 243 դեպք է գրանցվել Բելգիայում՝ հիվանդների թիվը հասցնելով 1486-ի, մահացել է 14 մարդ, հայտնում է բելգիական Belga լրատվական գործակալությունը:
Չորեքշաբթի կեսօրից հետո երկրում ընդհանուր կարանտին է հայտարարվել, սահմանափակվել է բնակիչների տեղաշարժը: Նրանց թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մթերային խանութ, փոստային բաժանմունք, բանկ: Կարանտինը վերահսկում է ոստիկանությունը: