ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ. փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտե, որը, ստանալով էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝
Քլորիդ ծովի ջուր - 2501
Ծծումբ ոչ սուբլիմացված -2503
Ցեմենտի կլինկեր- 252310
Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ - 2713
Հեղուկ քլոր - 2801
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային - 2802
Քլորոսուլֆոնային թթու - 2806
Ծծմբաթթու, օլեում - 2807
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ - 2808
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ, նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) - 2815
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ - 2828
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ - 2832
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) - 2836
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով - 2849
Ածխաջրածնի ածանցյալներ - 2904
Բազմակարբոնաթթուներ - 2917
Ամոնիումի նիտրատ - 3102
այդ թվում՝ ջրային լուծույթում - 30
Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907: