Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի երկրի տնտեսությանը: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի այն ծրագրին, որով գործարարները կարող են վարկ վերցնել՝ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, իսկ Կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի:
Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն աջակցելու է նաև գյուղատնտեսությանը: «Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշել է Փաշինյանը:
Նա նշել է, որ 30 մլրդ դրամի փաթեթ էլ պատրաստել են զուտ սոցիալական աջակցության համար։