Մարտի 18-ի կեսօրին Թուրքիայում ձերբակալված գործարար Մուբարիզ Մանսիմովի մի խումբ կողմնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Մասնակիցները պահանջել են ազատ արձակել Մանսիմովին: Ոստիկաններն ուժ են կիրառել հավաքի մասնակիցներին ցրելու համար, տուժել են նաև լրագրողներ:
Սկզբում իրավապահները հանգիստ են եղել, սակայն որոշ ժամանակ անց հրաման ստանալուց հետո նրանք հարձակվել են լրագրողների վրա ու ծեծի ենթարկել: Վիրավորվել է 10 լրագրող:
Բաքվի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևն ասել է, որ տեղի ունեցածը կմեկնաբանի «հետաքննությունից հետո»: