Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որում ներկայացվում է, թե ինչպես պետք է ինքնամեկուսանալ: Նշված է, որ նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Պետք է հետևել ցուցումներին՝
-
մնալ տանը. մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ պատվիրել դրանք հեռախոսով կամ առցանց.
-
մեկուսացվել տան անդամներից.
-
ընտրել բացվող պատուհանով, լավ օդափոխվող տարածք.
-
հնարավորության դեպքում օգտվել առանձին լոգարանից.
-
եթե ստիպված եք կիսել լոգարանը, ապա պարբերաբար պատշաճ կերպով մաքրել այն.
-
առանձնացնել տնային պարագաները տան մյուս անդամներից՝ սպասքը, սրբիչները, անկողնային պարագաները.
-
լվացքի համար ապահովել ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան (առնվազն 60 աստիճան).
-
զանգահարել բժշկին նախքան նրան այցելելը .
-
կրել բժշկական դիմակ, եթե ցուցված է.
-
փակել բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս.
-
հաճախակի լվանալ ձեռքերը.
-
հյուր չընդունել.
-
հերմետիկ փակել աղբամանը.
-
հետևել ախտանշանների զարգացմանը.
-
եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/վատթարացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք՝ 060-83-83-00: