Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց` մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:
Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:
Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:
Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վարչապետը հայտնեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք։ Վերջին ախտորոշվածների մեջ 99 տոկոսն արտադրամասի դեպքերն են:
Վարչապետը նաև հայտնել է, որ այս պահին կա 444 մեկուսացված անձ, և առկա է որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու համար, բայց նաև պետք է հասկանալ, որ եթե մեկուսացման ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ: