Թուրքիայում հայտնաբերել են 93 «կասկածյալի», որոնք կորոնավիրուսի բռնկման մասին «անհիմն և սադրիչ» հրապարակումներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Նրանցից 19-ին տարել են ոստիկանության բաժիններ՝ հայտնում է Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրությունը:
ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հրապարակումների թիրախում պետական պաշտոնյաներն են, հեղինակները խուճապ և վախ են տարածում բնակչության շրջանում՝ վստահեցնելով, թե պաշտոնյաները համարժեք միջոցներ չեն ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում, և այն լայնորեն տարածվել է Թուրքիայում, հայտնում է ermenihaber-ը: «Կասկածյալների ձերբակալությունները շարունակվում են»,- ասված է Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: