Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ երկրում արձանագրվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 24 օրվա ընթացքում վարակակիրների թիվը երկու անգամ ավելացել է՝ հասնելով 98-ի:
«Մենք այսօր առաջին մահն ենք արձանագրել. մահացել է 89-ամյա մի ծերունի, որը շփման մեջ է եղել Չինաստանում վարակված հիվանդի հետ»,- հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: