Իրանի 103-ամյա բնակչուհին դարձել է աշխարհում երկրորդ երկարակյացը, որը բուժվել է Covid-19 կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է EADaily գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության լրատվամիջոցներին:
Կորոնավիրուսն առաջինը հաղթել էր Չինաստանի 103-ամյա բնակչուհին:
Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակակիր է 16169 մարդ, նրանցից 988-ը մահացել են, բուժվել է 5389 մարդ: