Եվրոպայի տարածաշրջանը դեղամիջոցների և տեխնիկական հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հանրի Կլուգեն:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է դեղամիջոցների մատակարարման վտանգներին և կենտրոնացած է կենսական նշանակության դեղամիջոցների վրա, որոնք գլխավորն են առաջնային առողջապահության համար՝ ներառյալ հակաբիոտիկներ, ցավազրկողներ, շաքարախտի, հիպերտոնիայի, ՁԻԱՀ-ի, թոքախտի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ»,- հայտարարել է Կլուգեն:
Ինչպես նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը, կազմակերպությունն այս պահին լաբորատոր և բժշկական սարքավորումներ է ուղարկում երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:
«Մենք տեղեկացված ենք որոշակի դեֆիցիտի մասին և աշխատում ենք գործընկերների հետ՝ խնդիրը վերացնելու առնչությամբ»,- հայտարարել է Կլուգեն: