Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5.000.000 ՀՀ դրամ: Այդ մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։
«Սիրե՛լի համերկրացիներ, ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ: