Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում, աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն, անմիջականորեն պարետի որոշմամբ, բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,- հայտարարեց Ավագյանն ու նշեց, որ հիշյալ նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին: