Բրիտանիայի կառավարությունը որոշում է կայացրել 330 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնել կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժած բիզնեսին: Այս մասին, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է ֆինանսների նախարար Ռիշի Սունակը: Այս գումարն «աննախադեպ» է որակվում, որովհետև կազմում է բրիտանական ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը և Միացյալ Թագավորության բյուջեի ավելի քան մեկ երրորդը:
Նախարարի խոսքով՝ նման ծավալի օգնությունն անհավանական կլիներ մի քանի շաբաթ առաջ: Բայց քանի որ կորոնավիրուսն «արտակարգ իրավիճակ է ինչպես հանրային առողջության, այնպես էլ տնտեսության համար», «կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի՝ մեծ կամ փոքր»:
Նշվում է, որ եթե այդ գումարը չբավարարի, կառավարությունը լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի:
«Ցանկացած ձեռնարկատեր, որը փողի կարիք կարիք կունենա վարձակալության, աշխատավարձի վճարման և այլ ծախսեր կատարելու համար, կկարողանա լավ պայմաններով վարկ ստանալ»,- ասել է Մեծ Բրիտանայի ֆինանսների նախարարը: