Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀ դրամ:
ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում:
Համալսարանական հիվանդանոցները ևս բերված են բարձր պատրաստվածության և շարունակում են ծառայել ժողովրդին: