Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: