«Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտնում է, որ իրենք խիստ կարևորում են անվտանգությունը, ուստի մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու բուժկենտրոն այցելությունները, մասնավորապես, բոլոր այն պացիենտները, որոնք բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք՝
✅ կստանան անվանական անցաթուղթ.
✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում.
✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչև նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։
«Նշենք, որ «Աստղիկ» ԲԿ բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։
Հիշեցնում ենք, որ «Աստղիկ» ԲԿ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։
Խնդրում ենք սահմանափակումներին մոտենալ ըմբռնումով, դա արվում է հանուն ձեր և ձեր հարազատի առողջության»։