Ադրբեջանի Ուջարի շրջանի Բարսադ գյուղի փախստականները հուսահատության մեջ են: Սարսափելի սոցիալական պայմանները նրանց հասցրել են ծայրահեղ աղքատության: Փախստականները օգնություն են խնդրել շրջանի ղեկավարությունից և մերժում ստացել: Վարչություն եկած մոտ 30 բողոքողներից մի մասի նյարդերը տեղի են տվել, նրանցից մեկը նույնիսկ դիմել է ծայրահեղ քայլի, մոլեգնած՝ աթոռները նետել է վարչակազմի անդամների վրա:
Ի դեպ, սա փախստականների առաջին բողոքը չէ Ադրբեջանում: 2019-ին նրանք արգելափակել էին երթևեկությունը Բաքվում, բայց ոստիկանությունն արագ ցրել էր բողոքավորներին: