ՀՀ ԱԳՆ-ն Ֆեյսբուքի իր էջում գրառում է տարածել՝ կապված ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին
«Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում (ժամկետը կարող է հետագայում երկարաձգվել՝ ըստ անհրաժեշտության) դեպի «Եվրոպական միություն +1» տարածք (որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ 4 երկրներին՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը՝ այս երկու երկրի կողմից սույն սահմանափակմանը միանալու մասին որոշում կայացնելու դեպքում) այլ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար:
Սույն սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիություն չունեցող հետևյալ անձանց վրա՝
✅ երկարատև կացության կարգավիճակ ունեցող անձինք,
✅ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներ,
✅ բժշկական անձնակազմ, առողջապահության ոլորտի մասնագետներ,
✅ սահմանապահ աշխատակիցներ,
✅ ապրանքների փոխադրմամբ զբաղվող անձինք,,
✅դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում,
✅տարանցիկ ճամփորդներ՝ ներառյալ նրանք, ովքեր հյուպատոսական աջակցությամբ են հայրենադարձվել,
✅անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան՝ հրամայական կարևորություն ունեցող հարցերով,
✅միջազգային պաշտպանության կարիք ունեցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք:
ԵՄ անդամ երկրներն իրենք պետք է ապահովեն սույն սահմանափակման կյանքի կոչումը։
Միացյալ Թագավորության և Շենգենյան գոտու ասոցացված անդամ, սակայն ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկրների՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Լիխտենշտեյնի քաղաքացիների վրա առաջարկվող սահմանափակումը չի տարածվելու։ Հարկ է նշել, որ ՄԹ դեռևս չի հայտարարել այլ երկրներից իր երկիր մուտքի արգելքի մասին»: