Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասուլիսի ընթացում ներկայացրեց, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ մարտի 19-ի գիշերը տեղի է ունենալու Շարմ Էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը: Նաղդալյանը հայտնեց, որ տվյալներ չունեն, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը: Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին, որոնք ծրագրում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից:
ԱԳՆ մամուլի խոսնակը ներկայացրեց, որ նախարարությունը կոչ է անում արտերկրում գտնվող քաղաքացիներին, որոնք խիստ անհրաժեշտությունից ելնելով պետք է արտասահման մեկնեն, մշտական կապ պահպանել արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծին, որոնք գործում են 24-ժամյա ռեժիմով:
«Այն երկրներում, որտեղ մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կոչ ենք անում կապ հաստատել արտաքին գործերի նախարարության թեժ գծի միջոցով, որը հասանելի է նաև Viber և Whats app հավելվածների միջոցով՝ 055-620-111 հեռախոսահամարով»,- ասաց Նաղդալյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռևս կան հասանելի տոմսեր։