Ֆրանսիան 45 միլիարդ եվրո կկենտրոնացնի՝ երկրի տարբեր ընկերություններում կորոնավիրուսի պատճառով առաջացող ֆինանսատնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ հիմնական աջակցությունը կլինի բոլոր հարկային վճարումների և աշխատավարձի վճարների հետաձգումը այն ընկերությունների համար, որոնք պետք է վճարեն այս ամիս, իսկ վճարների չեղարկումն այն ընկերությունների համար է, որոնք սնանկացման ռիսկային խմբում են:
45 միլիարդ եվրոն լրացուցիչ գումար է, որը կավելանա կառավարության սահմանած 300 մլրդ եվրոյին, որը վարկային երաշխիք է ընկերությունների համար: