Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան նախանշված ժամկետում: Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ ՄՕԿ-ի անցկացրած համաժողովում որոշվել է, որ խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չկա: ՄՕԿ-ը մտադիր չէ փոխել խաղերի ժամկետները՝ հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն հասցրել է ներկայացնել խաղերի ջահը. այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառվել է 2020 թ. մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կավարտվեն օգոստոսի 9-ին: