Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին, 1tv.ge-ի փոպանցմամբ, հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«Այս պահին մեզ մոտ կրկին 45 հիվանդ կա: Երեկ անց ենք կացրել 15 հիվանդի թեստավորում, որոնցից 14-ի պատասխանները բացասական էին, իսկ մեկը դրական էր: Այս հիվանդը վերջին երեք վարակվածի շփման շրջանակից էր: Մեզ մոտ այս պահին գտնվում է 19 վարակակիր: Երեկ մեկին դուրս ենք գրել: Նոր հիվանդների վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Մնացած հիվանդների իրավիճակը կայուն է»,- ասել է Էզուգբայան: