Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն արդեն պատրաստել է կարանտինի և ինքնամեկուսացման կարգի խախտման հետ կապված օրեսնդրական փաթեթ, որը շուտով կհաստատվի: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:
Փոփոխություններից մեկը մտցվում է վարչական իրավախախտումների օրենսգիրք, որի համաձայն, կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 3000 լարիով (1000 դոլլար), իսկ իրավաբանական անձը՝15 000 լարիով (5 հազար դոլլար):
Բացի այդ, օրինագծով կոնկրետացվում է, որ հաշվի առնված կարգը խախտելու դեպքում վարչական արձանագրություն կազմող անձը իրավասու է օրինախախտ ֆիզիկական անձին տեղափոխել կարանտինային տարածք: