Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ ՀՔԾ քննիչի միջնորդությունը։
Լուրը հաստատել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով անցնող Վահագն Հարությունյանը, որ մարտի 15-ին ձերբակալվել էր ՌԴ-ում, այդ երկրի իրավապահների կողմից ազատ է արձակվել։
Նշենք, որ մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։
Վահագն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):