Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը կփոխանցվի Լոմբարդիայի շրջանի բուժհաստատություններին, որն էլ դարձել էր վարակի տարածման օջախ: Տեղեկատվությունը հրապարակվել է Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցության հայտարարության մեջ. «Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է Լոմբարդիայի շրջանին նվիրաբերել 10 մլն եվրո»:
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է նաև, որ ֆինանսական միջոցները կտրվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքների գործունեության ուժեղացման նպատակով:
Ավելի վաղ ֆինանսական աջակցության մասին հայտնել էին Armani, Bulgari, Dolce & Gabbana ընկերությունները, ինչպես նաև իտալական որոշ բանկեր: