Ռուսաստանի Մոսկվայի շրջանային հիվանդանոցից հիվանդ է փախել, որի մոտ կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել: Հայտնի է դարձել, որ վարակակիր տղամարդը բուժհաստատությունից հեռացել է գիշերը: Նա պարզապես դուրս է եկել հիվանդանոցի ընդունարանից ու ցատկել ցանկապատի վրայով: Այժմ կորոնավիրուսով վարակվածին փնտրում են Մոսկվայում և մայրաքաղաքի հարակից շրջաններում:
Վերջին տվյալով, Ռուսաստանում գրանցվել է վարակի մոտ 100 դեպք: Վարակվածների մեծամասնությունը գտնվում է Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ: Երեք շաբաթով փակվել են դպրոցները, արգելված են միջոցառումներն ու հավաքները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 50 հոգին: