Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրացիների մուտքը երկիր: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
«Միխայիլ Միշուստինը կառավարությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ պետության անվտանգությունը բնակչության առողջության պաշտպանությունը և կորոնավիրուսի վարակի չտարածումն ապահովելու նպատակով, ռուսական օրենսդրության և ՌԴ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն, ՌԴ կառավարությունը որոշել է 2020թ․ մարտի 18-ին՝ տեղի ժամանակով 00։00-ից մինչև մայիսի 1-ի 00։00-ն, ժամանակավորապես սահմանափակել արտասահմանյան քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։