Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում աշխարհի առաջատարներից մեկը՝ Չինաստանը, կամավորներ է փնտրում իր դեղամիջոցի կլինիկական փորձարկման համար: Չինաստանի փորձագետները հայտնել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում փորձարկման թույլտվություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Մեզ մոտ կան ընկերություններ, որոնց մոտ պատվաստանյութի ստեղծման գործընթացն իրականացվում է միանգամայն արագ տեմպերով: Նրանք արդեն դիմել են կլինիկական փորձարկման համար, սկսել են նախապատրաստական աշխատանքներն ու հավաքագրում են կամավորների»:
Ավելի վաղ, չինացի գիտնականները հայտնել էին, որ Չինաստանում ներկայումս ստեղծվել է ութ պատվաստանյութ, որոնցից մի քանիսն արդյունավետ են եղել կենդանիների վրա փորձարկման դեպքում: