ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլից» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկել է՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, չծանրաբեռնել արտակարգ ռեժիմով աշխատող բանկերին: Նախագծի հեղինակ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը չի առարկել: Որոշվել է նախագծի քննարկումը հետաձգել 2 ամսով: