Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, որը նաև ղեկավարում է «ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբը», Լոռու մարզպետարանի պաշտոնյաներից, այլ պատասխանատու կառույցներից ձևավորված բազմամասնագիտական խումբը շրջայց է կատարել մի քանի արտադրական ձեռնարկություններում, այդ թվում` «Գլորիա», «Սարտոն», հանրային սննդի օբյեկտներում՝ ծանոթանալով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին և ներկայացնելով անհրաժեշտ գործողությունների կարգը և ձևերը:
Նրանց տրամադրվել է նաև կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների իրականացման ուղեցույց: Այցելված բոլոր վայրերում հիմնականում պահպանված էին անհրաժեշտ պահանջները: Նկատված թերությունների վերաբերյալ տրվել են ցուցումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերի դեպքում դիմել Լոռու մարզպետարանի առողջապահութան և սոցիալական ապահովության վարչությանը:
Նման այցերը կրելու են շարունակական բնույթ: