Կորոնավիրուսի համավարակն անցնում է շատ ավելի թեթև, քան ենթադրվում էր: Ընդ որում՝ կարանտինային միջոցառումները թույլ են տալիս նվազեցնել առողջապահության համակարգի վրա ծանրաբեռնվածությունը: Նման տեսակետ են հայտնել իսրայելցի բժիշկները, գրում է РИА Новости-ն:
«Նույնիսկ եթե վարակվել եք կորոնավիրուսով, ապա աշխարհի վերջը չէ: Այդ հիվանդությունը 84 տոկոս դեպքերում թեթև է ընթանում, մարդկանց մի մասը նույնիսկ տեղյակ չի լինի, որ հիվանդ է եղել: 16 տոկոսի դեպքում դա առավել ծանր հիվանդություն է, որոնցից 2-5 տոկոսը, հավանաբար, կարիք կունենա թոքերի արհեստական օդափոխման սարքի»: