Ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որին հետևելով կտեղեկանանք արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Կառավարության քայլերի մասին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Խուսափեք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։
Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»,- գրել է փոխվարչապետը։