Ինչպե՞ս են ախտահանվում հիվանդանոցները, և դրանք անվտա՞նգ են արդեն իսկ տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ հանդիպելու է բժշկական կենտրոնների ղեկավարների հետ, որպեսզի ներկայացնի արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները։
«Լուրեր»-ի նկարահանող խումբը երեկ եղել է Երևանի բժշկական հաստատություններից մեկում, պարզել, թե հակահամաճարակային ինչ միջոցառումներ են իրականացվում: