Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից 1lurer.am-ին հայտնել են, որ ընկերությունն արտակարգ դրության օրերին կաշխատի անխափան:
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուղևորներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչև 23։00-ն։ Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Եղեք առողջ և անվտանգ»,- նշված է հայտարարության մեջ: