Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ՊԱԶ մակնիշի ավտոբուսի (բախվել է «Opel Astra» (վարորդ՝ Արեն Դ., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենային) կողաշրջման հետևանքով Վանաձորի ԲԿ է դիմել Զարուհի Հ.-ն (ծնվ. 1964 թ.), որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Սպիտակի ԲԿ են տեղափոխվել 23 տուժած (մեկը՝ շտապօգնության ավտոմեքենայով), որոնցից Ջուլինա Հ.-ի (ծնված 1962 թ.), Շուշանիկ Դ.-ի (ծնված 1966 թ.), Վերժինե Զ.-ի (ծնված 1958 թ.), Քրիստինե Ե.-ի (ծնված 1971 թ.), Ամալյա Թ.-ի (ծնված 1965 թ.), Արմենուհի Հ.-ի (ծնված 1974 թ.) և Անահիտ Ա.-ի (ծնված 1970 թ.) առողջական վիճակները գնահատվել են միջին ծանրության, իսկ մյուս 16-ը դուրս են գրվել: