Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պարետատունն աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ:
«Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով»: