Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում առձեռն ֆինանսական օգնություն տրամադրել ամերիկացիներին: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը,- գրում է РИА Новости-ն:
«Ամերիկացիներն այժմ առձեռն գումարի կարիք ունեն: Նախագահը ցանկանում է, որպեսզի առձեռն գումարը հիմա լինի: Եթե ես ասում եմ «հիմա», ես նկատի ունեմ հաջորդող երկու շաբաթները»:
Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարը չի մանրամասնել, թե որքան գումարի մասին է խոսքը: