Ամերիկացի գիտնականները երեկվանից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Առաջին կամավորներն արդեն ստացել են փորձնական պատվաստանյութի ներարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Սիեթլի հետազոտական ինստիտուտում: Պատվաստանյութը ներարկվել է առողջ 45 կամավորի: Նրանց մեկ ամսում 2 չափաբաժին պատվաստանյութ կներարկեն: